Cryptocurrency Prices by Coinlib

ՈՒԵՖԱ-ն թույլատրել է հավաքականներին Եվրո-2020-ին հայտավորել ավելի շատ ֆուտբոլիստների

d5b8d682d5a5d686d5a1 d5b6 d5a9d5b8d682d5b5d5acd5a1d5bfd680d5a5d5ac d5a7 d5b0d5a1d5bed5a1d684d5a1d5afd5a1d5b6d5b6d5a5d680d5abd5b6 d5a5 609249a13ddc1

Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, թույլ կտա հավաքական թիմերին առավել ընդլայնված հայտացուցակ ունենալ Եվրո-2020-ի ժամանակ: Այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Ընտրանիները 23 ֆուտբոլիստների փոխարեն կարող է հայտավորել 26 մարզիկի:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում: