Cryptocurrency Prices by Coinlib

Հրդեհ Նորաշեն գյուղում․ տասնյակ կենդանիներ են սատկել

d5b0d680d5a4d5a5d5b0 d5b6d5b8d680d5a1d5b7d5a5d5b6 d5a3d5b5d5b8d682d5b2d5b8d682d5b4e280a4 d5bfd5a1d5bdd5b6d5b5d5a1d5af d5afd5a5d5b6d5a4 6092477a47735

Անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերն այրվել են, իսկ եղջերավոր կենդանիները, ճագարներն ու հավերը` սատկել։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում այսօր անասնագոմ է այրվել, որի հետևանքով այրվել են անասնագոմում մնացած կենդանիները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 06:30-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաշեն գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկին կից անասնագոմում:

«Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ), ջերմահարվել՝ մոտ 15 քմ ազբոշիֆեր, անկել՝ երկու խոշոր եղջերավոր կենդանի, 15 ճագար և 30 հավ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։10-ին, մարվել՝ 08։50-ին։