Cryptocurrency Prices by Coinlib

Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

d5a4d5a1d5bed5abd5a9d5a1d5b7d5a5d5b6d5ab d5afd5a1d5b4d680d5bbd5ab d5bfd5a1d5af d5bfd5b2d5a1d5b4d5a1d680d5a4d5b8d682 d5a4d5ab d5a7 d5b0 6090da0334b67
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

6 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210504/27416191/davitasheni-kamrji-tak-txamardu-die-haytnabervel.html

Ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

ԵՐԵՎԱՆ, մայիսի 4 — Sputnik. Այսօր առավոտյան Երևանի Դավիթաշենի կամրջի տակ 55-ից 60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։  

Ժամը 07։30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 և ոստիկանության  Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամուրջի տակ տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: