Cryptocurrency Prices by Coinlib

«Ռոմա»-ն պարտվել է 34-րդ տուրում

d5bcd5b8d5b4d5a1 d5b6 d5bad5a1d680d5bfd5bed5a5d5ac d5a7 34 d680d5a4 d5bfd5b8d682d680d5b8d682d5b4 608fa66c35d1c

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Սամպդորիա»-ի հետ: Տան տերերը հանդիպման հաշիվը բացեցին խաղի առաջին կեսի վերջում` 45-րդ րոպեին: Աչքի ընկավ Ադրիեն Սիլվան: «Սամպդորիա»-ն խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Յակուբ Յանկտոն: «Ռոմա»-ի կազմում 75-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածը չիրացրեց Էդին Ջեկոն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 7-րդն է և ունի 55 միավոր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի առաջնության չեմպիոն ժամանակից շուտ դարձել է «Ինտեր»-ը: