Cryptocurrency Prices by Coinlib

Երևանում 14-րդ հարկից ընկած կինը նույն շենքի բնակիչ էր. նոր մանրամասներ

d5a5d680d687d5a1d5b6d5b8d682d5b4 14 d680d5a4 d5b0d5a1d680d5afd5abd681 d5a8d5b6d5afd5a1d5ae d5afd5abd5b6d5a8 d5b6d5b8d682d5b5d5b6 d5b7 60904d3a345f5
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

344 0 0

46-ամյա կինը 14-րդ հարկից ընկել է շենքի առաջին հարկում գտնվող, բայց չգործող պոլիկլինիկայի տանիքին։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին։ Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի 14-րդ հարկից ընկած քաղաքացին կին է։ Դեռևս հայտնի չէ՝ նա նետվել է, թե անզգուշաբար է ընկել, բայց կինը հայտնվել է առաջին հարկում գտնվող, չշահագործվող պոլիկլինիկայի տանիքին:

Իրավապահներին հայտնի է դարձել, որ կինը նույն շենքի բնակիչ 46-ամյա Մարինե Խ.-ն էր Դիակը տեղափոխելու համար փրկարարները ճոպաններ են օգտագործել։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Իրավապահները նախաքննություն են իրականացնում պարզելու համար՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 13:50-ին ահազանգ է ստացել, որ Հալաբյան փողոցում քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Երևանում 19–ամյա քաղաքացին փորձել է նետվել 14-րդ հարկից