Cryptocurrency Prices by Coinlib

Երևանում բախվել են «Միցուբիշին» և մոտոցիկլետը․ մոտոցիկլավարի հետ 4 տարեկան երեխա է եղել

d5a5d680d687d5a1d5b6d5b8d682d5b4 d5a2d5a1d5add5bed5a5d5ac d5a5d5b6 d5b4d5abd681d5b8d682d5a2d5abd5b7d5abd5b6 d687 d5b4d5b8d5bf 609030f92ee29

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210503/27413151/yerevanum-baxvel-micubishin-ev-motociklety-motociklavari-het-4-tarekan-erexa-e-exel.html

Մոտոցիկլավարն ու նրա փոքրիկ ուղևորը տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ։ Ոստիկանները պարզում են նրանց ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Այսօր Երևանում ավտոմեքենայի և մոտոցիկլետի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Վթարը տեղի է ունեցել ժամը 16:30-ի սահմաններում։

Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են մոտոցիկլետն ու «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան: Բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ականատեսների խոսքով՝ մոտոցիկլավարը մենակ չի եղել, ունեցել է նաև փոքրիկ ուղևոր։ Ըստ տեղեկությունների՝ ուղևորը 4 տարեկան երեխա է եղել, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Առայժմ երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։

Ավտոմեքենաները բախվել են, զոհվել են հետիոտները

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի, նրա ուղևորի և «Mitsubishi»-ի վարորդի ինքնությունը:

Վայոց Ձորում ավտոմեքենան գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է