Cryptocurrency Prices by Coinlib

Ավտոմեքենաները բախվել են, զոհվել են հետիոտները

d5a1d5bed5bfd5b8d5b4d5a5d684d5a5d5b6d5a1d5b6d5a5d680d5a8 d5a2d5a1d5add5bed5a5d5ac d5a5d5b6 d5a6d5b8d5b0d5bed5a5d5ac d5a5d5b6 d5b0d5a5 608f8837ead21
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

19 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210503/27403347/avtomeqenaner-baxvel-en-zohvel-en-hetiotner.html

Բաղրամյան գյուղի Արտաշատյան խճուղում՝ համայնքապետարանի մոտակայքում, բախվել են «Ford» և «VAZ-21099» մակնիշների ավտոմեքենաները։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Մայիսի 2-ին, ժամը 21:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի Արտաշատյան խճուղում՝ համայնքապետարանի մոտակայքում, բախվել են «Ford» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1995 թ.) և «VAZ-21099» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վրաերթի ենթարկել Ա. Կ.-ին (ծնված 1961 թ.) և Ա. Ե.-ին (ծնված 1968 թ.), ովքեր տեղում մահացել են։