Cryptocurrency Prices by Coinlib

Ջրացատկորդները մեկնարկում են ՕԽ վարկանիշային մրցաշարում

d5bbd680d5a1d681d5a1d5bfd5afd5b8d680d5a4d5b6d5a5d680d5a8 d5b4d5a5d5afd5b6d5a1d680d5afd5b8d682d5b4 d5a5d5b6 d685d5ad d5bed5a1d680d5af 608d1f8eaa2fc

Հայաստանի ջրացատկի հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկությունում, որը վարկանիշային է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Տոկիոյում մայիսի 1-ին կմեկնարկի ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին հայտավորված են 46 երկրի 255 մարզիկ:

Հայաստանի ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը արդեն Տոկիոյում են և գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի հետ շարունակում են պարապմունքները: Նրանք հանդես կգան 10մ. աշտարակից մենացատկում և սինքրոն ցատկերում:

Աշտարակացատկերում ուղեգիր կստանան մինչև 18-րդ տեղ գրավողները, իսկ սինքրոնում ՝ լավագույն յոթնյակում տեղ ունեցողները: