Cryptocurrency Prices by Coinlib

Կրիշտիանուն հանձնարարել է իր համար նոր թիմ գտնել

d5afd680d5abd5b7d5bfd5abd5a1d5b6d5b8d682d5b6 d5b0d5a1d5b6d5b1d5b6d5a1d680d5a1d680d5a5d5ac d5a7 d5abd680 d5b0d5a1d5b4d5a1d680 d5b6d5b8 608dac2c7a7b4

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ ակումբից:

Պորտուգալացին իր գործակալ Խորխե Մենդեշին հրահանգել է հաջորդ մրցաշրջանի համար սկսել նոր ակումբի որոնումը, հայտնում է Football Italia-ն՝ վկայակոչելով La Gazzetta dello Sport-ը:

36-ամյա ֆուտբոլիստի տրամադրությունը փոխվեց այն բանից հետո, երբ «բյանկոներները» դուրս մնացին Չեմպիոնների լիգայից «Պորտուի» հետ խաղում։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն 25 գոլով Ա Սերիայի լավագույն ռմբարկուն է: Նա իր վերջին երեք խաղերում գոլ չի խփել:

Սիրարփի Աղաբաբյան