Cryptocurrency Prices by Coinlib

Կարապետյանը կմասնակցի Կազանի ձյուդոյի «Մեծ սաղավարտի» վարկանիշային մրցաշարին

d5afd5a1d680d5a1d5bad5a5d5bfd5b5d5a1d5b6d5a8 d5afd5b4d5a1d5bdd5b6d5a1d5afd681d5ab d5afd5a1d5a6d5a1d5b6d5ab d5b1d5b5d5b8d682d5a4d5b8 608d1f88b5194

Հայաստանի ձյուդոյի ազգային թիմի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի Կազանի վարկանիշային մրցաշարին:Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Նիդերլանդների Պապենդալ քաղաքում ավարտվել է ձյուդոյի օլիմպիական մարզումային հավաքը-ճամբարը: Մասնակիցների թվում է նաև Հայաստանի առաջատար վարպետ Ֆերդինանդ Կարապետյանը: Նա հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ Պապենդալից կմեկնի ռուսական Կազան, որտեղ հնգօրյա մարզումների կմասնակցի ու կներգրավվի տեղում մայիսի 6-ին սկսվող «Մեծ սաղավարտի» միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարի հերթական փուլին: Կազանում կխաղարկվի մեդալների 14 հավաքածու տղամարդկանց և կանանց համար:Առաջին եռյակներում տեղ գտնողները կստանան համապատասխանաբար 1000, 700 և 500-ական վարկանիշային միավորներ:

Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի 1 552 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանիշային ցանկում 38-րդն է: Նոր մրցակարգով Տոկիոյի խաղերում յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին: