Cryptocurrency Prices by Coinlib

Բեռնատարի վարորդը պատմել է` ինչպես է Ստավրոպոլի մոտ տեղի ունեցել 5 կյանք խլած ՃՏՊ–ն

d5a2d5a5d5bcd5b6d5a1d5bfd5a1d680d5ab d5bed5a1d680d5b8d680d5a4d5a8 d5bad5a1d5bfd5b4d5a5d5ac d5a7 d5abd5b6d5b9d5bad5a5d5bd d5a7 d5bdd5bf 608d71da573db
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

32 0 0

Բեռնատարի վարորդի խոսքով ՝ վթարից հետո ինքը շոկային վիճակում է եղել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Ստավրոպոլի մոտ տեղի ունեցած սարսափելի ավտովթարի մասնակից բեռնատարի վարորդը 360 հեռուստաալիքին պատմել է, որ չի նկատել իրեն շրջանցել փորձող միկրոավտոբուսը։

Հայտնել էինք, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել. բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին, որում բասկետբոլի պատանեկան թիմն էր: Վթարի հետևանքով 5 երեխա է զոհվել, 19-ը տուժել են։

«Սկզբում առջևս դուրս եկավ մի մեքենա, հետո մյուսը։ Առաջինին կարողացա շրջանցել, իսկ երկրորդն ուղղակի կորավ։ Երկրորդ մեքենան հարվածել էր բեռնատարի անիվին, ինչի հետևանքով այն դարձավ անկառավարելի և սկսեց շրջվել»,–ասել է բեռնատարի վարորդը։

Տղամարդը հավելել է, որ բախման պահին արդեն իսկ մանևրելու ժամանակ չի մնացել։ Նրա խոսքով՝ վթարից հետո շոկային վիճակում է եղել։

Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել` «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման» և «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում» հոդվածներով:

Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան