Cryptocurrency Prices by Coinlib

Արոնյանը դուրս մնաց New in chess Classic-ի հետագա պայքարից

d5a1d680d5b8d5b6d5b5d5a1d5b6d5a8 d5a4d5b8d682d680d5bd d5b4d5b6d5a1d681 new in chess classic d5ab d5b0d5a5d5bfd5a1d5a3d5a1 d5bad5a1d5b5d684d5a1 608d03686d694

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս մնաց New in chess Classic արագ շախմատի առցանց մրցաշարից:

Արոնյանը մրցաշարի կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցումային երկրորդ օրը երկու պարտիա ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկուսում էլ Կարլսենը գերազանցեց Արոնյանին:

New In Chess Classic-ին ընդհանուր առմամբ մասնակցում են 16 շախմատիստներ: Այն համարվում է Champions Chess Tour-ի հերթական մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին կտրամադրվի 30 հազարը:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: