Cryptocurrency Prices by Coinlib

Ավտովթար Սյունիքում. մեքենան գլխիվայր հայտնվել է ծառերի մեջ, վարորդը հիվանդանոցում է

d5a1d5bed5bfd5b8d5bed5a9d5a1d680 d5bdd5b5d5b8d682d5b6d5abd684d5b8d682d5b4 d5b4d5a5d684d5a5d5b6d5a1d5b6 d5a3d5acd5add5abd5bed5a1d5b5 608daa189af10

Վթարը տեղի է ունեցել Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 365 կմ հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Մասնավորապես, ժամը 18:20-ի սահմաններում, 50-ամյա Բախշիկ Բախշյանը, իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 365 կմ հատվածում` «Վարդանիձոր» վայրում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ծառերի մեջ: Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները