Cryptocurrency Prices by Coinlib

Մարսելոն կարող է չխաղալ «Չելսիի» հետ՝ ընտրություններին մասնակցելու համար

d5b4d5a1d680d5bdd5a5d5acd5b8d5b6 d5afd5a1d680d5b8d5b2 d5a7 d5b9d5add5a1d5b2d5a1d5ac d5b9d5a5d5acd5bdd5abd5ab d5b0d5a5d5bfd59d 608c22abc4d2b

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսիի» դեմ պատասխան հանդիպումը (առաջին խաղը՝ 1:1):

Իսպանական El Mundo թերթի համաձայն՝ բրազիլացին հրավիրվել է մասնակցելու Մադրիդի վեհաժողովի ընտրությունների վերստուգիչ հանձնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 4-ին՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղից մեկ օր առաջ։

Այս պահին Մարսելոն փորձում է բանակցություններ վարել իշխանությունների հետ ընտրությունները բաց թողնելու թույլտվության շուրջ, բայց նրան մերժում են:

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով՝ Մարսելոն չի կարող թռչել Մադրիդի «Ռեալի» հետ։

2011 թվականին Մարսելոն Իսպանիայի քաղաքացիություն ստացավ: Այդ պատճառով նա պարտավոր  է ընտրություններին մասնակցել:

«Չելսիի» դեմ խաղում 32-ամյա խաղացողը խաղադաշտում անցկացրեց 77 րոպե: Մադրիդի «Ռեալից» ներկայումս վնասվածք ունի Ֆերլան Մենդին, սակայն հաղորդվում է, որ նա կկարողանա վերականգնվել լոնդոնյան ակումբի դեմ իր երկրորդ խաղի համար: Այս դեպքում նա խաղադաշտ կմտնի հենց սկզբից:

Նկատենք, որ ընտրությունները շրջանցելու հնարավորություն կա: 2019 թվականին «Լևանտեի» դարպասապահ Աիտոր Ֆերնանդեսը բաց թողեց քվեարկությունը, որին նա պետք է մասնակցեր որպես դիտորդ: Ընտրության օրը նրա թիմը խաղում էր «Ատլետիկի»  հետ:

Մասնագիտական ​​մարզիկները և այլ խավերի անդամներ, ովքեր պարտավոր են մասնակցել ընտրությունների անցկացման օրը նախանշված հանրային միջոցառումներին, կարող են բողոքարկել քվեարկությունից խուսափելու համար: Սակայն այս պահին Մարսելոյի խնդրանքը չի բավարարվում:

Մադրիդը «Չելսիի» հետ խաղում է մայիսի 5-ին, Լոնդոնում:

Սիրարփի Աղաբաբյան