Cryptocurrency Prices by Coinlib

Մալուխներ են այրվում. փրկարարները հեռացնում են Մանկական երկաթուղու թունելի ծուխը

d5b4d5a1d5acd5b8d682d5add5b6d5a5d680 d5a5d5b6 d5a1d5b5d680d5bed5b8d682d5b4 d683d680d5afd5a1d680d5a1d680d5b6d5a5d680d5a8 d5b0d5a5d5bc 608bcc04a4fdb
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

89 0 0

Տեղում մարման աշխատանքները համակարգողը հայտնեց` թունելի տարածքում 6000 վտ հզորությամբ 30 մալուխներ կան, որոնք էլ, հավանաբար, բարձր լարման պատճառով առաջացած ջերմությունից բռնկվել են։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Երևանի մանկական երկաթուղու թունելից թանձր ծխի պատճառը հայտնի է` մալուխներն են այրվել։ Լրագրողների հետ զրույցում ասաց դեպքի վայրում աշխատող ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Արթուր Ոսկանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտից թանձր ծուխ է դուրս գալիս երկաթուղու թունելից։

«Օջախն արդեն հայտնաբերվել է, ուժերը դասավորում են, որ մարման աշխատանքներ կատարեն։ Հավանաբար, բարձր լարում է տեղի ունեցել, որի հետևանքով էլ ջերմությունից մալուխները բռնկվել են։ Այնտեղ 6000 վտ հզորությամբ 30 մալուխներ կան»,–ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` հիմա ամբողջ տարածքը հոսանքազրկել են։ Ոսկանյանը հայտնեց նաև, որ փորելու կարիք չկա, պետք է հորի մեջ մտնեն փրկարարները, որպեսզի մարեն ծուխը։

Այս պահին 3 մարտական հաշվարկ է աշխատում դեպքի վայրում, և հիմնական դժվարությունը, ըստ Ոսկանյանի, ծխապատ գոտին է, որը, սակայն, հաղթահարելի է։

Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ