Cryptocurrency Prices by Coinlib

Երևանում կորոնավիրուսով վարակված 77-ամյա պացիենտը նետվել է պատուհանից

d5a5d680d687d5a1d5b6d5b8d682d5b4 d5afd5b8d680d5b8d5b6d5a1d5bed5abd680d5b8d682d5bdd5b8d5be d5bed5a1d680d5a1d5afd5bed5a1d5ae 77 d5a1d5b4 608be8d509922
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

106 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/images/07e4/0a/1b/25081510.jpg

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210430/27375599/yerevanum-koronavirusov-varakvac-77amya-pacient-netvel-e-patuhanic.html

Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից, վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ տղամարդը մահացել է։

Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում:
Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

Հիշեցնենք, որ նմանատիպ պատահար էր գրանցվել նաև ապրիլի 7-ի գիշերը։