Cryptocurrency Prices by Coinlib

Գևորգյանը հաջողություն է մաղթել բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահին

d5a3d687d5b8d680d5a3d5b5d5a1d5b6d5a8 d5b0d5a1d5bbd5b8d5b2d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6 d5a7 d5b4d5a1d5b2d5a9d5a5d5ac d5a2d5bcd5b6d681 608bb205804f1

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Արթուր Գեւորգյանը հաջողություն է մաղթել նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանին:

«Չնայած ՀԲՖ նախագահի ընտրությունների հետաձգման եւ օրինական անցկացման վերաբերյալ մեր բազմաթիվ հորդորներին` ընտրությունն, այնուամենայնիվ, կայացավ։ Ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գեւորգյանն ու ամբողջ անձնակազմը շնորհավորում եւ հաջողություն են մաղթում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային եւ հայկական բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչներին։ Ինչպես ղեկավարման տարիներին, այդպես էլ ապագայում Արթուր Գեւորգյանն ու նախկին ղեկավար կազմը կանգնած են լինելու հայկական բռնցքամարտի կողքին»,-գրված է տարածված հաղորդագրության մեջ:

Մոտ երկու տարի Հայաստանումգործում էր բռնցքամարտի երկու ֆեդերացիա` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան և Հայկական ազգային ֆեդերացիան: Հավաքական թիմը բաժանված էր երկու մասի, և մարզիկները նույնիսկ չէին մարզվում միասին:

Ապրիլի 29-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության դահլիճում կայացած համաժողովում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: Համաժողովին ներկա էր Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրի Զայցևը:

Մինչ քվեարկության մեկնարկը 4 թեկնածուներից 2-ը հանեցին իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվեց սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջև: Ընտրությանը նախորդեց թեկնածուների կողմից իրենց ծրագրերը ներկայացնելու գործընթացը: Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով բռնցքամարտի զարգացման իր ծրագիրը, շեշտեց, որ հայկական բռնցքամարտը պետք է բարձրանա նոր համաշխարհային մակարդակի: Հակոբկոխյանն էլ նշեց, որ իր առաջին գործը լինելու է այն, որ մարզիկները ստանան փորձ կուտակելու հնարավորություններ:

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը գրանցված 95 մասնակիցներից քվեարկեցին 92-ը: Քվեների 67/10 հարաբերակցությամբ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: 15 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց: