Cryptocurrency Prices by Coinlib

Գիգզը կրկին կանանց հետ սկանդալի կենտրոնում է

d5a3d5abd5a3d5a6d5a8 d5afd680d5afd5abd5b6 d5afd5a1d5b6d5a1d5b6d681 d5b0d5a5d5bf d5bdd5afd5a1d5b6d5a4d5a1d5acd5ab d5afd5a5d5b6d5bfd680 608c5adf2a17a

Ուելսի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը, ով նախկինում հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», իրեն մեղավոր չի ճանաչել երկու կանանց վրա հարձակման մեջ:

BBC-ի փոխանցմամբ ՝ դատական ​​նիստում ուելսցին հերքել է կանանց վրա հարձակման մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրվել երեք կետերով:

Այս գործի փաստաթղթերում ասվում է, որ Գիգզը մեղադրվում է իր նախկին ընկերուհի Քեյթ Գրևիլի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Ենթադրվում է, որ նախկին ֆուտբոլիստը հարբած վիճակում հարվածել է կնոջ գլուխն ինչ-որ մակերեսի:

Գիգզը գրավի դիմաց ազատ է արձակվել մինչ հաջորդ դատական ​​նիստը՝ պայմանով, որ նա չի կապվելու իրեն հարձակման մեջ մեղադրող կանանց հետ:

Գիգզի գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա մայիսի 26-ին:

Ռայանը մեղադրվում է իր նախկին ընկերուհուն մարմնական վնասվածք պատճառելու և մեկ այլ ընկերուհու վրա բռնություն գործադրելու մեջ՝ 2020 թվականի նոյեմբերին:

Մեղադրանքներից հետո Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ Գիգսը չի գլխավորելու Ուելսի հավաքականը Եվրոպայի առաջնությունում: Մրցաշարում թիմը կգլխավորի Ռոբերտ Փեյջը:

Սիրարփի Աղաբաբյան