Cryptocurrency Prices by Coinlib

Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները

d5bed5a9d5a1d680 d5a1d680d681d5a1d5add5b8d682d5b4e280a4 d5a1d5bcd5a1d5bbd5abd5b6 d685d5a3d5b6d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5a8 d681d5b8 608acf56ef900
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

299 0 0

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյան մոտով անցնելիս։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Ավտովթար է տեղի ունեցել Ստեփանակերտ-Սզնեք ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին։ Կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի բաժինը։

«ԱՀ քաղաքացի Ա.Ս.-ն իր վարած «Mercedes Benz» ավտոմեքենայով ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյան մոտով անցնելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վարորդին առաջին օգնություն են ցուցաբերել ավտոշարասյունն ուղեկցող ռուս խաղաղապահները։ Այնուհետև նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն: Բարեբախտաբար, վարորդը թեթև վնասվածքներ է ստացել։ Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների կողմից կատարվում է քննություն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Ռուս խաղաղապահները 75 ուխտավորի են ուղեկցել դեպի Ամարասի վանք