Cryptocurrency Prices by Coinlib

«Ռեալը» փնտրում է Մբապեին գնելու այլընտրանքային տարբերակներ

d5bcd5a5d5a1d5acd5a8 d683d5b6d5bfd680d5b8d682d5b4 d5a7 d5b4d5a2d5a1d5bad5a5d5abd5b6 d5a3d5b6d5a5d5acd5b8d682 d5a1d5b5d5acd5a8 608963f8d619a

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան մնում է անորոշ:

Ինչպես գրում է As-ը, մադրիդյան ակումբը մշակում է 22-ամյա հարձակվողի տրանսֆերի նոր ռազմավարություն Սուպերլիգայի նախագիծը ձախողելուց հետո: Մրցաշարի մասնակցությունը «Ռեալին» կտրամադրեր ֆրանսիացուն գնելու համար անհրաժեշտ միջոցները:

Հիմա ֆրանսիացու համար պայքարում ֆավորիտներ չկան. Նա կարող է կա՛մ մնալ ՊՍG-ում, կա՛մ գնալ «Ռեալ»: Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, Մբապեն արդեն երեք անգամ մերժել է փարիզցիների առաջարկը պայմանագրի վերաբերյալ:

Իսկ Goal-ը հայտնում է, որ Կիլիանն իր շրջապատին հանձնարարել է տուն փնտրել Իսպանիայի մայրաքաղաքում:

Կիլիան Մբապեն Մադրիդում տուն է փնտրում, ինչը կարող է վկայել այն մասին, որ նա վճռականորեն որոշել է իր հաջորդ քայլը:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 25 գոլ ու 7 գոլային փոխանցում է կատարել Լիգա 1-ի 29 խաղում:

Սիրարփի Աղաբաբյան