Cryptocurrency Prices by Coinlib

«Յուվեն» ու Ռայոլան քննարկել են Մխիթարյանի տրանսֆերը

d5b5d5b8d682d5bed5a5d5b6 d5b8d682 d5bcd5a1d5b5d5b8d5acd5a1d5b6 d684d5b6d5b6d5a1d680d5afd5a5d5ac d5a5d5b6 d5b4d5add5abd5a9d5a1 608964066dbfa

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայի մեկ այլ թիմում:

Ինչպես հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրներին, ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան «Յուվենթուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ քննարկել է հնարավոր անցումը:

Թուրինցիները Ռայոլային բարձրաձայնել են իրենց առաջարկը և առաջիկա շաբաթների ընթացքում պատասխան են ակնկալում Մխիթարյանից:

Միևնույն ժամանակ, «Ռոման»  բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ, որը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է այս ամռանը: Ենթադրվում է, որ հենց այս տարբերակը, այլ ոչ թե «Յուվե» տեղափոխվելը, ավելի նախընտրելի է թվում Մխիթարյանի համար:

Այս մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի առաջնության 29 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 8 գոլային փոխանցում:

Սիրարփի Աղաբաբյան