Cryptocurrency Prices by Coinlib

Իբրահիմովիչը կարող է որակազրկվել 3 տարի՝ ոչ ֆուտբոլային բիզնեսի համար

d5abd5a2d680d5a1d5b0d5abd5b4d5b8d5bed5abd5b9d5a8 d5afd5a1d680d5b8d5b2 d5a7 d5b8d680d5a1d5afd5a1d5a6d680d5afd5bed5a5d5ac 3 d5bfd5a1d680 6089b85e01208

ՈւԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի «Միլանի» ու Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի նկատմամբ:

Կազմակերպության տվյալներով՝ ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝  տեսուչ է նշանակվել՝ 39-ամյա հարձակվողին հետաքննելու համար։ Սա կապված է բուքմեյքերական գրասենյակի նկատմամբ ֆինանսական շահերի հետ:

ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն, ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել իրենց հովանու ներքո անցկացվող մրցումներին, եթե բուքմեյքերական գրասենյակի նկատմամբ հետաքրքրություններ ունեն: Հաղորդվում էր, որ այս խախտման համար ֆուտբոլիստը կարող է որակազրկվել ֆուտբոլից մինչև 3 տարով:

2018 թվականից հարձակվողին է պատկանում Bethard բուքմեյքերական ընկերության 10% բաժնեմասը: Նրան են պատկանում ընկերության նկատմամբ իրավունքները անհայտ AB-ի միջոցով, որը ամբողջությամբ պատկանում է իրեն:

Մի քանի օր առաջ Իբրահիմովիչը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը «Միլանի» հետ:

Սիրարփի Աղաբաբյան