Cryptocurrency Prices by Coinlib

Ռոնալդուն կհեռանա «Յուվենտուսից», եթե ակումբը չխաղա ՉԼ-ում

d5bcd5b8d5b6d5a1d5acd5a4d5b8d682d5b6 d5afd5b0d5a5d5bcd5a1d5b6d5a1 d5b5d5b8d682d5bed5a5d5b6d5bfd5b8d682d5bdd5abd681 d5a5d5a9 60881218714f0

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա ներկայիս ակումբից, եթե թիմը մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի:Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Ըստ պարբերականների, պորտուգալացին կմտածի այլ ակումբներ տեղափոխվելու տարբերակները մրցաշրջանի ավարտին մոտ, երբ վերջնական տեսք կստանա մրցաշարային աղյուսակը:

Ավելի վաղ հայտնիէր դարձել, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կրկին վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Ռոնալդուն կարող է նորից հանդես գալ Պրեմիեր լիգայում, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բացահայտ հետաքրքրվել Ռոնալդուի տրանսֆերով: