Cryptocurrency Prices by Coinlib

Ողբերգական դեպք Գեղարքունիքում. 5 տարեկան երեխա է մահացել

d5b8d5b2d5a2d5a5d680d5a3d5a1d5afd5a1d5b6 d5a4d5a5d5bad684 d5a3d5a5d5b2d5a1d680d684d5b8d682d5b6d5abd684d5b8d682d5b4 5 d5bfd5a1d680d5a5 60866a3753abb
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

55 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/images/07e4/09/1b/24626402.jpg

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210426/27316796/voxbergakan-depq-gexarquniqum-5-tarekan-erexa-e-mahacel.html

Երեխան ունեցել է շնչառական խնդիրներ, ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Նա մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ժամը 04։50-ի սահմանում շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 5 տարեկան մի երեխայի։ Երեխան, սակայն, հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Նախնական տեղեկություններով՝ փոքրիկն ունեցել է շնչառական խնդիրներ, ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։

Այգուց հավաքած տապակած կանաչի. 12–ամյա երեխայի մահվան պատճառը հայտնի է

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորների թվում երեխաներ կան