Cryptocurrency Prices by Coinlib

Նադալը 12-րդ անգամ հաղթեց Բարսելոնայի մրցաշարում

d5b6d5a1d5a4d5a1d5acd5a8 12 d680d5a4 d5a1d5b6d5a3d5a1d5b4 d5b0d5a1d5b2d5a9d5a5d681 d5a2d5a1d680d5bdd5a5d5acd5b8d5b6d5a1d5b5d5ab d5b4d680 6086f898522c5

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 12-րդ անգամ դարձավ Բարսելոնայի մրցաշարի հաղթող: Բարսելոնայի ATP 500 մրցաշարի եզրափակիչում Ռաֆայել Նադալի մրցակիցը Հունաստանից Ստեֆանոս Ցիցիպասն էր:

3 ժամ 38 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասը զիջեց երեք սեթերից հետո` 6:4, 6:7, 7:5 հաշվով:

Նադալը 12-րդ անգամ դարձավ Բարսելոնայի մրցաշարի հաղթող, իսկ տիտղոսների ընդհանուր թիվը հասցրեց 87-ի:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 178 985 եվրո: