Cryptocurrency Prices by Coinlib

Արոնյանը 8-րդն է New In Chess Classic առցանց մրցաշարում

d5a1d680d5b8d5b6d5b5d5a1d5b6d5a8 8 d680d5a4d5b6 d5a7 new in chess classic d5a1d5bcd681d5a1d5b6d681 d5b4d680d681d5a1d5b7d5a1d680d5b8d682d5b4 608688106a05e

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները New In Chess Classic առցանց մրցաշարում:

Առցանց այս մրցաշարում կայացան արագ շախմատի ևս 5 տուր: Արոնյանը երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի, մեկում պարտություն կրել, մեկում էլ հաղթել: Այժմ նա ունի 5,5 միավոր 10 հնարավորից և մրցաշարային աղյուսակում 8-րդն է: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է, ով 10 հնարավորից ունի 7 միավոր: Ապրիլի 26-ին շախմատիստները կանցկացնեն ևս 5 պարտիա:

New In Chess Classic-ին ընդհանուր առմամբ մասնակցում են 16 շախմատիստներ: Այն համարվում է Champions Chess Tour-ի հերթական մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին կտրամադրվի 30 հազարը:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Օրեր առաջ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից:  Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: