Cryptocurrency Prices by Coinlib

Ավտովթար` Տավուշի մարզում. մեքենայի ղեկին անչափահաս է եղել

d5a1d5bed5bfd5b8d5bed5a9d5a1d680 d5bfd5a1d5bed5b8d682d5b7d5ab d5b4d5a1d680d5a6d5b8d682d5b4 d5b4d5a5d684d5a5d5b6d5a1d5b5d5ab d5b2d5a5 60871328c4ce3
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

1 0 0

Տավուշի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով մեքենան կողաշրջվել է։ Երկու անչափահաս են տեղափոխվել հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում. մեքենայի ղեկին անչափահաս է եղել. գրում է Shamshyan.com-ը։

«Ժամը 16:30-ի սահմաններում Արծվաբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա Գրիգոր Մ.-ն իր վարած Opel Vectra ավտոմեքենայով Արծվաբերդ-Բերդ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով Գրիգոր Մ.-ն և ուղևոր, Արծվաբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա Սերգեյ Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի բժշկական կենտրոն»,–գրված է կայքում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։