Cryptocurrency Prices by Coinlib

«Ատլետիկ» – «Ատլետիկո». Կարմիր – սպիտակների ճակատամարտ

d5a1d5bfd5acd5a5d5bfd5abd5af d5a1d5bfd5acd5a5d5bfd5abd5afd5b8 d5afd5a1d680d5b4d5abd680 d5bdd5bad5abd5bf 6085c3347f5e3

Այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին «Ատլետիկը» հյուրընկալում է «Ատլետիկոյին»: Կկարողանա՞ն բասկերը միավորներ խլել առաջատարից։

«Ատլետիկը» Պրեմիերայի երեք հիմնադիր ակումբներից մեկն է, որն իր ողջ պատմության ընթացքում երբեք չի լքել բարձրագույն լիգան: Հունվարին Բիլբաոն իր հերթին հաղթեց «Ռեալին» ու «Բարսելոնային» ու նվաճեց երկրի երրորդ Սուպերգավաթը:

Ապրիլին թիմը երկու անգամ խաղաց Իսպանիայի գավաթի եզրափակչում, բայց այս անգամ մի փոքր անհաջող ստացվեց: Անցյալ տարվա Գավաթի եզրափակչում «Ատլետիկը» պարտվեց «Ռեալ Սոսյեդադին», որից հետո նրանք չորս գնդակ ընդունեցին «Բարսելոնայից», որոնք վրեժխնդիր եղան հունվարին կրած պարտության համար։

Լա Լիգայի առաջնությունում, 31-րդ տուրից հետո, առյուծները տարան ինը հաղթանակ և 11 ոչ-ոքի, ինչը 38 միավոր և 10-րդ տեղը բերեց մրցաշարային աղյուսակում: Վերջին հինգ հանդիպումներում բասկերը ոչ-ոքի խաղացին: Ապրիլին կարմիր-սպիտակները մրցաշարի միավորները կիսեցին «Ռեալ Սոսյեդադի» (1: 1), «Ալավեսի» (0: 0) ու «Բետիսի» (0: 0) հետ:

Այսօր ոտքի վնասվածք ունեցող Զարրագան, Նոլասկոայնը և Մունիայնը չեն կարողանա խաղալ:

Իսպանիայի գավաթի տասնակի չեմպիոն «Ատլետիկոն» այս տարի անհաջող մեկնարկեց երկրի գավաթի խաղարկությունում, որտեղից դուրս մնաց արդեն 1/32 եզրափակչի փուլում ՝ զիջելով երրորդ լիգայի թիմին:

Չեմպիոնների լիգայում թիմի ելույթներն ավարտվեցին անհաջող, երբ թիմը լքեց Եվրոպայի հիմնական ակումբային մրցաշարը արդեն առաջին փուլում ՝ երկու անգամ զիջելով «Չելսիին» (0: 1 և 0: 2):

Իսպանիայի առաջնությունում «հնդիկները» առաջատար են, բայց ձմռան վերջում կենտրոնացումը կորցնելուց հետո թիմը կորցրել է մրցաշարային միավորների լուրջ պահուստ:

Ընթացիկ առաջնության 32 տուրերի ընթացքում «Ատլետիկոն» ունի 22 հաղթանակ և յոթ ոչ-ոքի, ինչը բերեց 73 միավոր և առաջին հորիզոնականը: Երկրորդ «Ռեալին» հեռավորությունը ընդամենը 2 միավոր է, ինչը Դիեգո Սիմեոնեին սխալ թույլ տալու իրավունք չի տալիս: «Բետիսի» հետ ոչ-ոքիից հետո (1: 1) հյուրերը հաղթեցին «Էյբարին» (5: 0) և Ուեսկային (2: 0)։

Այսօր խաղադաշտ չեն կարողանա մտնել Լեմարը և Խիմենեսը, ովքեր դեղին քարտեր ունեն: Հարցականի տակ է Սուարեսի խաղադաշտ մտնելը:

Սիրարփի Աղաբաբյան