Cryptocurrency Prices by Coinlib

Ավտովթար՝ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին. կա զոհ

d5a1d5bed5bfd5b8d5bed5a9d5a1d680d59d d5a6d5bed5a1d680d5a9d5b6d5b8d681 d685d5a4d5a1d5b6d5a1d5bed5a1d5afd5a1d5b5d5a1d5b6d5ab 608519f5def57
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

45 0 0

https://cdn2.img.armeniasputnik.am/images/07e5/04/19/27309835.jpg

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210425/27309915/avtovtar-zvartnoc-odanavakayani-chanaparhin-ka-zoh.html

«Opel Zafira»-ի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ապրիլի 25-ին, ժամը 01:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Էջմիածին քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 1987 թ․) և «Hyundai Sonata» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գ․ Ա․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ մահացել է։

«Աստղիկ» ԲԿ է հոսպիտալացվել նաև Հ․ Ե․-ն, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: