Cryptocurrency Prices by Coinlib

«Չեմ կարծում, որ «Ռեալն» ու «Բարսան» կպատժվեն»․ Լա լիգայի նախագահ

d5b9d5a5d5b4 d5afd5a1d680d5aed5b8d682d5b4 d5b8d680 d5bcd5a5d5a1d5acd5b6 d5b8d682 d5a2d5a1d680d5bdd5a1d5b6 d5afd5ba 60843a4ba6693

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» մասին այն բանից հետո, երբ ակումբները ակտիվորեն ներգրավվեցին Եվրոպական Սուպերլիգայի նախագծի մշակման մեջ:

«Ես կցանկանայի շեշտել, որ «Ռեալի» և «Բարսայի» հզորությունը հիմնված է Լա Լիգայի ուժի վրա: Ինձ չի թվում, որ մենք ինչ-որ կերպ պետք է պատժենք նրանց, մանավանդ որ այն ամենը, ինչի մասին խոսում է Լապորտան, չի իրականացվի:

Կարծում եմ, որ մենք պետք է պաշտպանական միջոցներ ձեռնարկենք, որպեսզի դա այլևս չկրկնվի: Դա ավելի լավ է, քան պատիժը:

Յուրաքանչյուր երկիր ունի տարբեր շուկաներ: Իսպանիայում «Էյբար»-«Օսասունա» հանդիպումն ավելի գրավիչ է, քան «Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերթոն» հանդիպումը: «Վիլյառեալ»-«Սևիլիա» հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը հինգ անգամ գերազանցում է «Յունայթեդ»-«Ման Սիթի» խաղին:

«Բարսելոնան» երկու շաբաթ առաջ խաղաց «Վալյադոլիդի»  հետ: Մադրիդի «Ռեալ» – «Լիվերպուլ» հանդիպումն ունեցել է ընդամենը 100 հազար հանդիսական ավելի: Սա վիճակագրությունն է: Սա իրականությունն  է»,- ասել է Տեբասը:

Սիրարփի Աղաբաբյան