Cryptocurrency Prices by Coinlib

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոնն է նժույգ թափերում

d5b4d5a1d680d5b4d5b6d5a1d5b4d5a1d680d5a6d5abd5af d5a1d680d5a9d5b8d682d680 d5a4d5a1d5bed5a9d5b5d5a1d5b6d5a8 d5a5d5bed680d5b8d5bad5a1 60841d7a3fd3e

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում:

Շվեյցարական Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը:

Արթուր Դավթյանը այս վարժությունում ստացավ 14.266 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանից Նիկտա Նագորնին, ով հավաքեց 14.266 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջո Ֆրասերը` 14.066 միավոր: Գագիկ Խարիկյանը միայն 4-րդն է: Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, նորից Արթուր Դավթյանը: