Cryptocurrency Prices by Coinlib

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է

d5b4d5a1d5b0d5bed5a1d5b6 d5a5d5acd684d5b8d5be d5bed680d5a1d5a5d680d5a9 d5afd5b8d5bfd5a1d5b5d684d5ab d5b4d5a1d680d5a6d5b8d682d5b4 d5b0 60843776cd7bf
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

24 0 0

Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նրան հիվանդանոց են տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզում այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 15։30-ի սահմանում «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31.4 կմ-ին՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Սարդարապատ գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել. կա զոհ

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն նրա ինքնազգացողությունը վատացել է, և նրան հիվանդանոց են տեղափոխել։

Մինչ այդ, սակայն, վարորդն ինքն է ահազանգել ոստիկանություն, հիվանդանոց, ապա ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Երևանի Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է պայթել․ կան զոհեր