Cryptocurrency Prices by Coinlib

Նեյմարը հնարավոր է մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին

d5b6d5a5d5b5d5b4d5a1d680d5a8 d5b0d5b6d5a1d680d5a1d5bed5b8d680 d5a7 d5b4d5a1d5bdd5b6d5a1d5afd681d5ab d5bfd5b8d5afd5abd5b8d5b5d5ab d685 60833c55f28df

Բրազիլիայի ֆուտբոլային ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կմասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Բրազիլիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ հավաքական թիմում ընդգրկել է նաև Նեյմարին: Սակայն դեռևս վերջնական հայտնի չէ, թե արդյունք բրազիլացին կմասնակցի՞ խաղերին, քանի որ դեռևս պետք է թույլտվություն ստանա նաև ակումբից:

Նախօրեին կայացել էր Տոկիոյի oլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի վիճակահանությունը: Օլիմպիական խաղերի և աշխարհի նախկին չեմպիոնները` Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները, ընդգրկվել են նույն խմբում:

Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ խմբերը.

A խումբ՝ Ճապոնիա, Հարավային Աֆրիկա, Մեքսիկա, Ֆրանսիա

B խումբ՝ Նոր Զելանդիա, Հարավային Կորեա, Հոնդուրաս, Ռումինիա

C խումբ՝ Եգիպտոս, Իսպանիա, Արգենտինա, Ավստրալիա

D խումբ՝ Բրազիլիա, Գերմանիա, Կոտ դը Իվուար, Սաուդյան Արաբիա:

2020 թվականի մարտի 24-ին արդեն մեկ անգամ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել էին: Այս տարի դրանք ծրագրված են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը՝ պահպանելով իրենց անվանումը՝ Տոկիո-2020: