Cryptocurrency Prices by Coinlib

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Ռոնալդուով

d5b4d5a1d5b6d5b9d5a5d5bdd5a9d5a5d680 d5b5d5b8d682d5b6d5a1d5b5d5a9d5a5d5a4d5a8 d5b0d5a5d5bfd5a1d684d680d684d680d5bed5a1d5ae 6082e7fae2dd2

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կրկին վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մաիսն գրում է Goal-ը:

Ըստ պարբերականի, Ռոնալդուն կարող է նորից հանդես գալ Պրեմիեր լիգայում, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բացահայտ հետաքրքրվել Ռոնալդուի տրանսֆերով:

Ավելի վաղ լուրեր կային, որ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ իտալական ակումբից: Պորտուգալացու գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչ 2022 թվականը: Հարձակվողը թուրինյան ակումբում տարեկան ստանում է 31 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն այս թիվը ակումբի համար շատ մեծ է, և «Յուվենտուսն» ամռանը հնարավոր է կվաճառի պորտուգալացու տրանսֆերը: