Cryptocurrency Prices by Coinlib

Կեղծ ահազանգ. ինչ–որ մեկը զանգել, ասել է, որ «Փակ շուկայի» դիմաց ահաբեկչություն է լինելու

d5afd5a5d5b2d5ae d5a1d5b0d5a1d5a6d5a1d5b6d5a3 d5abd5b6d5b9 d5b8d680 d5b4d5a5d5afd5a8 d5a6d5a1d5b6d5a3d5a5d5ac d5a1d5bdd5a5d5ac 6082c9c758f79
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

18 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210423/27286521/kexts-ahazang-inch-vor-meky-zangel-asel-e-vor-pak-shukayi-dimac-ahabekchutyun-e-linelu.html

Անհայտ անձը զանգել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կենտրոն, ներկայացել որպես չեչեն և հայտնել, որ շուտով ահաբեկչություն է կատարելու։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն զանգահարած անհայտ քաղաքացու ահազանգը, թե իբր «Փակ շուկայի» դիմաց՝ «Կապույտ մզկիթի» մոտ ահաբեկչություն է սպասվում, կեղծ է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կենտրոնը մի քանի ժամ առաջ ահազանգ էր ստացել անհայտ քաղաքացուց, որը ներկայացել էր չեչեն և ասել, որ ինքը գտնվում է «Կապույտ մզկիթի» մոտ, որտեղ ահաբեկչություն է կատարելու։

Երևանի Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է պայթել․ կան զոհեր

Դեպքի վայր էին մեկնել ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը, շտապօգնության խումբը, ՀՀ ոստիկանության և ԱԱԾ ծառայողները։

Վթար Երևանում. վարորդներից մեկը Դանիել Իոաննիսյանի քույրն է