Cryptocurrency Prices by Coinlib

Տավուշի մարզում թունավորումից մահացած 11-ամյա աղջկա դեպքով քրգործ է հարուցվել

d5bfd5a1d5bed5b8d682d5b7d5ab d5b4d5a1d680d5a6d5b8d682d5b4 d5a9d5b8d682d5b6d5a1d5bed5b8d680d5b8d682d5b4d5abd681 d5b4d5a1d5b0d5a1d681 6080284458639

Ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու հատկանիշներով հարուցված քրգործով հարցաքննվել են մի շարք անձինք։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 11-ամյա աղջկա ու ընտանիքի մյուս անդամների թունավորման դեպքով քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 19-ին` ժամը 22:26-ին, Գետահովիտ գյուղից նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղում բնակվող ընտանիքի 4 անդամներ` 41–ամյա ծնողներն ու 11 և 14 տարեկան երեխաները։ 11 տարեկան աղջիկը հիվանդանոցում մահացել է։

«Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն: Առգրավվել են վերոհիշյալ 4 անձանց ամբուլատոր բժշկական քարտերի բնօրինակները, շտապ բուժօգնության կանչի թերթիկը։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Կատարվել են զննություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով հարուցված քրգործով հարցաքննվել են մի շարք անձինք։ Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Գետահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Չաբուխյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` մահացած 11-ամյա աղջկա ու ընտանիքի մյուս անդամների թունավորման պատճառը եղել է այգուց հավաքած կանաչին։