Cryptocurrency Prices by Coinlib

Սուպերլիգան փոփոխությունների կենթարկվի

d5bdd5b8d682d5bad5a5d680d5acd5abd5a3d5a1d5b6 d683d5b8d683d5b8d5add5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5b6d5a5d680d5ab d5afd5a5d5b6d5a9d5a1d680 6080995720184

Եվրոպական մի քանի ֆուտբոլային ակումբների կողմից ստեղծված Սուպերլիգան փոփոխությունների կենթարկվի: Այս մասին գրում է AP-ն: Սուպերլիգան փոփոխության կենթարկվի այն բանից հետո, երբ անգլիական մի քանի ակումբներ բարձրաձայնեցին լիգայից դուրս գալու մասին:

Ֆուտբոլային եվրոպական 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Սուպերլիգան իրենից կներկայացնի 20 թիմերից կազմված մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը:

Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» թիմերն են:

Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո: