Cryptocurrency Prices by Coinlib

«Սա կարող էր լինել աշխարհի լավագույն մրցաշարը, բայց ոչ»․ Անյելի

d5bdd5a1 d5afd5a1d680d5b8d5b2 d5a7d680 d5acd5abd5b6d5a5d5ac d5a1d5b7d5add5a1d680d5b0d5ab d5acd5a1d5bed5a1d5a3d5b8d682d5b5d5b6 d5b4 608061743c541

«Յուվենթուսի» նախագահ, Սուպերլիգայի փոխնախագահ Անդրեա Անյելին շարունակել է այն գաղափարը, որ նախագիծն անհնար կլինի առանց անգլիական վեց ակումբների մասնակցության:

«Ես դեռ համոզված եմ այս նախագծի գեղեցկության, այն արժեքի մեջ, որը կարող է բերել ֆուտբոլային համակարգին: Այս մրցաշարը կարող է լինել լավագույնը աշխարհում, բայց ոչ:

Չեմ կարծում, որ այս նախագիծը դեռ գործում է: Վեց թիմից բաղկացած մրցաշար անհնար է»,- ասել է Անյելին:

Ավելի վաղ Եվրոպական Սուպերլիգայից դուրս գալու մասին հայտարարել էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը»  և «Տոտենհեմը»: Այսօր նախագծից հրաժարվեցին նաև «Ատլետիկո» Մադրիդը և «Ինտերը»։

Սիրարփի Աղաբաբյան