Cryptocurrency Prices by Coinlib

«Մենք վերափոխում ենք նախագիծը»․ Սուպերլիգան պաշտոնապես դադարեցված է

d5b4d5a5d5b6d684 d5bed5a5d680d5a1d683d5b8d5add5b8d682d5b4 d5a5d5b6d684 d5b6d5a1d5add5a1d5a3d5abd5aed5a8e280a4 d5bdd5b8d682d5ba 6080616f26566

Եվրոպական Սուպերլիգայի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել նախագծից անգլիական ակումբների դուրս գալուց հետո:

«Եվրոպայի Սուպերլիգան համոզված է, որ եվրոպական ֆուտբոլում առկա իրավիճակը փոփոխություն է պահանջում:

Մենք առաջարկում ենք նոր մրցաշար, քանի որ ներկայիս համակարգը չի գործում: Մեր առաջարկը նպատակ ունի ապահովել այդ մարզաձևի զարգացումը՝  միաժամանակ ապահովելով ռեսուրսներ և կայունություն ֆուտբոլային ամբողջ բուրգի զարգացման համար՝ ներառյալ ամբողջ ֆուտբոլային համայնքին օգնելը՝ համաճարակի համատեքստում ֆինանսական դժվարությունների առաջ: Բացի այդ, բոլոր ֆուտբոլային խմբերը կստանան ավելացված համերաշխության վճարներ:

Չնայած անգլիական ակումբների դուրսբերմանը, որոնք ճնշման տակ ստիպված էին դա անել, մենք վստահ ենք, որ մեր առաջարկը լիովին համապատասխանում է Եվրոպայի օրենքներին և կանոնակարգերին, ինչը հաստատվեց Սուպերլիգան երրորդ կողմերի գործողություններից պաշտպանելու դատարանի որոշմամբ:

Ստեղծված պայմաններում մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք նախագիծը վերափոխելու համար՝ չհրաժարվելով երկրպագուներին լավագույն փորձով ապահովելու մեր նպատակներից, և միևնույն ժամանակ՝ ավելացնելով ֆուտբոլային համայնքին համերաշխության վճարները»,- ասված է հայտարարության մեջ:

Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին հայտարարվեց երկու օր առաջ: Հիմնադիր ակումբներն էին՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը», «Տոտենհեմը», «Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկոն», «Յուվենթուսը», «Ինտերը» և «Միլանը»:

Ավելի վաղ Եվրոպական Սուպերլիգայից դուրս գալու մասին հայտարարել էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը»  և «Տոտենհեմը»:Այսօր նախագծից հրաժարվեցին նաև «Ատլետիկո» Մադրիդը և «Ինտերը»։

Սիրարփի Աղաբաբյան