Cryptocurrency Prices by Coinlib

Ագուերոն իր ընտանիքին պատմել է 2 մրցաշրջանով «Բարսելոնա» տեղափոխվելու մասին

d5a1d5a3d5b8d682d5a5d680d5b8d5b6 d5abd680 d5a8d5b6d5bfd5a1d5b6d5abd684d5abd5b6 d5bad5a1d5bfd5b4d5a5d5ac d5a7 2 d5b4d680d681d5a1d5b7d680 60807d38ad277

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն պատրաստ է այս ամառ տեղափոխվել «Բարսելոնա»:

Ըստ Beteve-ի՝ խաղացողը տեղեկացրել է ընտանիքին ու ընկերներին, որ կատալոնացիների հետ երկու մրցաշրջանի պայմանագիր կկնքի:

Արգենտինացու ներկայիս համաձայնությունը «Մանչեսթեր Սիթիի» հետ հաշվարկվում է մինչ այս մրցաշրջանի ավարտ:

Այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում նա անցկացրել է 9 խաղ և դարձել մեկ գոլի հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան