Cryptocurrency Prices by Coinlib

«Ռոնալդուն չի վերադառնա, Ռամոսի հարցում պետք է իրատես լինել, ակումբը գումար չի աշխատում»․ Պերես

d5bcd5b8d5b6d5a1d5acd5a4d5b8d682d5b6 d5b9d5ab d5bed5a5d680d5a1d5a4d5a1d5bcd5b6d5a1 d5bcd5a1d5b4d5b8d5bdd5ab d5b0d5a1d680d681d5b8 607f10613ab97

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ասել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա ակումբ «Յուվենթուսից», ինչպես նաև խոսել է մադրիդցիների ավագ Սերխիո Ռամոսի հետ պայմանագրով ստեղծված իրավիճակի մասին:

«Կրիշտիանուն չի վերադառնա «Ռեալ», դա արդեն իմաստ չունի: Ես շատ եմ սիրում նրան, նա մեզ շատ բան տվեց, բայց դա արդեն իմաստ չունի»:

Սերխիո Ռամոսի մասին

«Մենք շատ վատ ֆինանսական վիճակում ենք, ակումբը գումար չի աշխատում: Պետք է իրատես լինել, մենք շատ վատ վիճակում ենք: Ես չասացի, որ Ռամոսը կհեռանա: Այս պահին մենք ֆինանսական տեսանկյունից փորձում ենք փակել այս տարին, այնուհետև կմտածենք հաջորդի մասին:

Անցյալ տարի մենք արդեն իջեցրել ենք ֆուտբոլիստների աշխատավարձերը»,- ասել է Պերեսը:

Սիրարփի Աղաբաբյան