Cryptocurrency Prices by Coinlib

«Ռոմա»-ն դեմ Սուպերլիգային

d5bcd5b8d5b4d5a1 d5b6 d5a4d5a5d5b4 d5bdd5b8d682d5bad5a5d680d5acd5abd5a3d5a1d5b5d5abd5b6 607f2c656b141

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը դեմ է Սուպերլիգայի ստեղծմանը:

«Ռոմա»-ի մամուլի ծառայությունը տարածել է մամլո հաղորդագրություն, որում շեշտել է, որ կտրականապես դեմ է Սուպերլիգայի ստեղծմանը, ինչը դեմ է ֆուտբոլային ոգուն: Ըստ ակումբի փողից կարևոր բաներ էլ կան:

Ֆուտբոլային եվրոպական 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Սուպերլիգան իրենից կներկայացնի 20 թիմերից կազմված մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը: Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» թիմերն են: Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո: