Cryptocurrency Prices by Coinlib

Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

d5a1d680d5b4d5a1d5b6 d5a1d5b6d5a4d680d5a5d5a1d5bdd5b5d5a1d5b6d5a8d59d d5a5d5bed680d5b8d5bad5a1d5b5d5ab d5a1d5bcd5a1d5bbd5b6d5b8d682 607f2c6f3599a

Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) նվաճեց Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։

Արման Անդրեասյանը գոտեմարտեց մոլդովացի Միխայիլ Սավայի հետ եւ հաղթեց 4։3 հաշվով։

Նա պայքարն  սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել լիտվացի Արտեմ Աուգայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա մրցել էր լեհ Կշիշտոֆ Օլենցինի հետ և հաղթել 10:5 հաշվով։ Կիսաեզրափակիչում Արման Անդրեասյանը 3։5 հաշվով պարտվել էր ռուս Իսրաիլ Կասումովին։