Cryptocurrency Prices by Coinlib

Ագուերոն կարող է միանալ «Բարսելոնա»-ին

d5a1d5a3d5b8d682d5a5d680d5b8d5b6 d5afd5a1d680d5b8d5b2 d5a7 d5b4d5abd5a1d5b6d5a1d5ac d5a2d5a1d680d5bdd5a5d5acd5b8d5b6d5a1 d5ab 607ed7d19e644

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սերխիո Ագուրեոն կարող է միանալ «Բարսելոնա»-ին: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Կատալոնական ակումբը երկու տարվա պայմանագիր է առաջարկել արգենտինացուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական «Մանչեսթեր սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն մրցաշրջանի ավարտին կհեռանա ներկայիս ակումբից: Ավարտվում է «քաղաքայինների» և Ագուերոյի գործող պայմանագրի ժամկետը: Թե որտեղ կշարունակի կարիերան արգենտինացին՝ դեռևս հայտնի չէ: «Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է հրաժեշտի երեկույթ կազմակերպել հարձակվողի պատվին:

Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2011 թվականին իսպանական «Ատլետիկո»-ից: «Քաղաքայինների» կազմում արգենտինացին ընդհանուր առմամբ մասնակցել է 384 խաղի և դարձել է 257 գոլի հեղինակ: Ագուերոյին է պատկանում ակումբի լավագույն ռմբարկուի ռեկորդը: