Cryptocurrency Prices by Coinlib

«Տոտենհեմը» հեռացրել է Մոուրինյոյին

d5bfd5b8d5bfd5a5d5b6d5b0d5a5d5b4d5a8 d5b0d5a5d5bcd5a1d681d680d5a5d5ac d5a7 d5b4d5b8d5b8d682d680d5abd5b6d5b5d5b8d5b5d5abd5b6 607dbe60bc4d7

Անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Մոուրինյոն «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր մեկուկես տարի առաջ: Նախորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Մոուրինյոն ֆուտբոլային կարիերան սկսել է որպես խաղացող, սակայն, լուրջ հաջողություններ չունենալով, շարունակել որպես մարզիչ։ 1990-ականների սկզբին, որպես մարզչի օգնական հաջող աշխատելուց հետո, նա դարձել է Բոբի Ռոբսոնի թարգմանիչը, նրա հետ նա՝ աշխատել պորտուգալական «Սպորտինգ դե Պորտուգալ» և «Պորտու» ակումբներում մինչև իսպանական «Բարսելոնա» տեղափոխվելը։ Նա Կատալոնիայում է մնացելնաև Բոբի Ռոբսոնի տեղափոխվելուց հետո և աշխատել հայտնի մարզիչ Լուի Վան Գալի հետ։

Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև «Պորտու»-ում, «Չելսի»-ում, «Ինտեր»-ում, «Ռեալ»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: