Cryptocurrency Prices by Coinlib

«Սուպերլիգան ոչնչացնում է երազանքը»․ ԱՊԼ

d5bdd5b8d682d5bad5a5d680d5acd5abd5a3d5a1d5b6 d5b8d5b9d5b6d5b9d5a1d681d5b6d5b8d682d5b4 d5a7 d5a5d680d5a1d5a6d5a1d5b6d684d5a8 607dbe65ea6c5

Անգլիայի Պրեմիեր լիգան հայտարարություն է տարածել՝ կապված Եվրոպական Սուպերլիգայի առաջիկա մեկնարկի հետ:

«Պրեմիեր լիգան դատապարտում է ցանկացած առաջարկ, որը հակասում է մրցակցության բացության սկզբունքին և ազգային և եվրոպական ֆուտբոլային բուրգի հիմքում ընկած մարզական սկզբունքին:

Անգլիայի և ամբողջ Եվրոպայի ցանկացած ակումբի երկրպագուները մեր օրերում կարող են երազել, որ իրենց թիմը բարձրանա գագաթ և խաղա լավագույնների դեմ: Մենք հավատում ենք, որ Եվրոպական Սուպերլիգայի գաղափարը կկործանի այս երազանքը:

Պրեմիեր լիգան հպարտանում է մրցակցային և հետաքրքիր ֆուտբոլային մրցումների անցկացման կապակցությամբ՝ այն դարձնելով աշխարհի ամենահայտնի լիգան: Մեր հաջողությունը մեզ հնարավորություն տվեց անզուգական ֆինանսական ներդրում ունենալ անգլիական ֆուտբոլի բուրգում:

Եվրոպական Սուպերլիգան կխախտի խաղի գրավչությունը և խորապես կործանարար ազդեցություն կունենա Պրեմիեր լիգայի և նրա անդամ ակումբների անմիջական և երկարաժամկետ հեռանկարների, ինչպես նաև բոլոր նրանց վրա, ովքեր կախված են մեր ֆինանսավորումից: Մենք աշխատելու ենք երկրպագուների, Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ տանը և արտերկրում՝ անգլիական ֆուտբոլի ամբողջականությունն ու հեռանկարները պաշտպանելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Սիրարփի Աղաբաբյան