Cryptocurrency Prices by Coinlib

Երևանում դիմակի պատճառով սպանություն կատարած տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

d5a5d680d687d5a1d5b6d5b8d682d5b4 d5a4d5abd5b4d5a1d5afd5ab d5bad5a1d5bfd5b3d5a1d5bcd5b8d5be d5bdd5bad5a1d5b6d5b8d682d5a9d5b5d5b8d682 607dbc114ac1f

Գարեգին Բաղդասարյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, իսկ սպանվածը ամիսներ առաջ էր Ավստրիայից վերադարձել Հայաստան:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Երևանում, թիվ 54 երթուղային միկրոավտոբուսում ուղևորի սպանության մեջ կասկածվող տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կասկածյալը Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանն է։

Ըստ կայքի` քննչական մարմինը դիմելու է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Բաղդասարյանի նկատմամբ, որ երբ նա հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին՝ կալանավորվի:

Նույն լրատվամիջոցի տեղեկություններով` Գարեգին Բաղդասարյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, իսկ սպանվածն ամիսներ առաջ էր Ավստրիայից վերադարձել Հայաստան:

Հիշեցնենք` ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմանում, Երևանում` Պարոնյան-Լեո խաչմերուկում, թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն էր տեղի ունեցել։ Պատճառը եղել էր այն, որ սպանվածը` Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանը, երթուղայինում նստած Բաղդասարյանին խնդրել էր, որ պաշտպանիչ դիմակ դնի, սակայն վերջինս վիճաբանել էր, ապա իր մոտ եղած դանակով հարվածել Հունանյանի կրծքավանդակին։