Cryptocurrency Prices by Coinlib

Շղթայական վթար Երևանում. մեքենաներից մեկը պատկանում է լեգենդար ֆուտբոլիստի, կան տուժածներ

d5b7d5b2d5a9d5a1d5b5d5a1d5afd5a1d5b6 d5bed5a9d5a1d680 d5a5d680d687d5a1d5b6d5b8d682d5b4 d5b4d5a5d684d5a5d5b6d5a1d5b6d5a5d680d5abd681 607c32fa055a3
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

21 0 0

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Lexus IՏ 250 մակնիշի 62 PP 622 համարանիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց, բախվել է Nissan Tiida և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բախումից հետո Toyota-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla և KIA մակնիշի ավտոմեքենաներին»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով 2 մարդու մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota-ն պատկանում է Արարատ–73 լեգենդար ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին:

Վթար Հրազդանում. տրակտորին բախված մարդատարի վարորդն ու 11–ամյա ուղևորը հիվանդանոցում են