Cryptocurrency Prices by Coinlib

Շախմատի հավակնորդների մրցաշարը վերսկսվում է

d5b7d5a1d5add5b4d5a1d5bfd5ab d5b0d5a1d5bed5a1d5afd5b6d5b8d680d5a4d5b6d5a5d680d5ab d5b4d680d681d5a1d5b7d5a1d680d5a8 d5bed5a5d680d5bd 607c34d63b789

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցախաղը վերսկսվում է Եկատերինբուրգում:

Այս մասին հայտնում են կազմակերպիչները: Հավակնորդների մրցաշարը դադարեցվել էր նախորդ տարվա մարտի 26-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այն կվերսկսվի ապրիլի 19-ին: Բոլոր մասնակիցներն արդեն իսկ Եկատերինբուրգում են:

Մրցաշարում անցկացվել է 7 տուր: Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր: Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը: