Cryptocurrency Prices by Coinlib

Մանջուկիչը իր չխաղացած ամսվա աշխատավարձը կհատկացնի բարեգործությանը

d5b4d5a1d5b6d5bbd5b8d682d5afd5abd5b9d5a8 d5abd680 d5b9d5add5a1d5b2d5a1d681d5a1d5ae d5a1d5b4d5bdd5bed5a1 d5a1d5b7d5add5a1d5bfd5a1d5be 607c34d0a58a2

Հարձակվող Մարիո Մանջուկիչը այս ձմռանը տեղափոխվեց «Միլան»: Նրա տեղափոխությունը հատկապես դուր եկավ Զլատան Իբրահիմովիչին. «Միասին մենք կվախեցնենք մրցակիցներին»:

Բայց փորձառու խորվաթը առողջական խնդիրներ ուներ՝ նա վնասվածք ստացավ, ինչը նրան դուրս բերեց խաղից երկու ամսով: Պարզվեց, որ մկանների վնասումն այնքան լուրջ է, որ նա դեռ չի վերականգնվել, և վերադարձի համար անգամ չկա որոշակի ժամկետ:

Այդ պատճառով 34-ամյա Մանջուչիչը հրաժարվեց մարտ ամսվա իր աշխատավարձից և վերադարձրեց այն ակումբին: Գումարը տրամադրվելու է բարեգործական նպատակներով:

«Սա բացառիկ ժեստ է: Սա Մարիո Մանջուկիչի էթիկայի և պրոֆեսիոնալիզմի դրսևորում է, ինչպես նաև «Միլանի» հանդեպ նրա հարգանքի դրսևորում»,-ասել է ակումբի նախագահ Պաոլո Սկարոնին:

«Ակումբը հնարավորություն ստացավ աջակցել «Միլան» հիմնադրամին, որը ծրագրեր է մշակում ֆինանսական դժվար իրավիճակում հայտնված, ինչպես նաև կրթություն ստանալու դժվարություններ ունեցող երիտասարդներին օգնելու համար: Սպորտը նման դեպքերում դառնում է սոցիալական ներառման միջոց»,-նշում է ակումբի նախագահը։

Հաղորդվում էր, որ «Միլանում» վեց ամսվա ընթացքում Մարիոն կվաստակի մոտ 1,8 միլիոն եվրո, ինչը նշանակում է, որ նա նվիրելու է 300 հազար եվրո: Ի դեպ, Մանջուկիչի պայմանագիրը կնքվել է «0,5 + 1» սխեմայի համաձայն, և այն կարող է երկարաձգվել, եթե ակումբը որակավորվի Չեմպիոնների լիգայում: Ճիշտ է, ապրիլի սկզբին իտալական լրատվամիջոցները գրեցին, որ «Միլանը» գոհ չէ Մանջուկիչի խաղից, ուստի պամանագիրը չի երկարաձգվի:

Սիրարփի Աղաբաբյան